ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Արթուր Վանեցյան. ՀՀ-ն չի կարող իրեն թույլ տալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել

Արթուր Վանեցյան. ՀՀ-ն չի կարող իրեն թույլ տալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել
14.12.2020 | 12:55

Նիկոլ Փաշինյանը չի կարողանում որոշումներ կայացնել, «Ազատության» հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:


«Նրա՝ որոշումներ չկայացնելու պատճառով այսօր ունենք նման խայտառակ վիճակ: Հիմա մենք ասում ենք՝ Նիկոլ Փաշինյան, հրաժարական տուր, գնա: Նա էլի չի կարողանում որոշում կայացնել»: «Հայրենիք» կուսակցության նախագահի խոսքով՝ ամեն օր Փաշինյանի՝ որոշում կայացնելը հետաձգելը հանգեցնում է երկրի կործանման, ժողովրդի անվտանգության ուղիղ սպառնալիքի: Իսկ թե ինչու չեն պահանջում արտահերթ ընտրություններ՝ Վանեցյանը պատասխանեց, որ ՀՀ-ն այսօր չի կարող իրեն թույլ տալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, որովհետև Հայաստանի առջև ծառացած լուրջ խնդիրներ կան.
«Անվտանգային լրջագույն խնդիր, տնտեսական խայտառակ վիճակ և առողջապահական ճգնաժամ. այս 3 խնդիրները պետք է շատ արագ լուծվեն: Ամենակարևոր հարցը, որը վայրկյան առաջ պետք է լուծվի, գերիների վերադարձի և անհետ կորած զինվորականների հարցն է, նաև Արցախից տեղահանված փախստականների խնդիրները: Մինչև այդ խնդիրները չլուծվեն, ՀՀ-ում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել հնարավոր չէ»:


Իսկ Նիկոլ Փաշինյանը հիմա պետք է գնա, որովհետև, Արթուր Վանեցյանի խոսքով, ունակ չէ լուծելու այդ խնդիրները:

Դիտվել է՝ 2357

Մեկնաբանություններ